հիմնական կայք
Լրահոս

Բակո Սահակյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է իրականացրել առաջնագծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բակո Սահակյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է իրականացրել առաջնագծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:


Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ կտեղակայվի կապիտալ վերանորոգված և արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող զորանոցում: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շինության տարածքում, գնահատել կատարված աշխատանքների որակը: Բակո Սահակյանը, այնուհետև այցելել է Մեխակավանի զինավան, հանդիպել սպայական ընտանիքների անդամներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Աշխատանքային շրջայցը եզրափակվել է հարավային առաջնագծում: Այստեղ երկրի ղեկավարը հետաքրքրվել է օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, սոցիալ-կենցաղային ու ծառայողական պայմաններով, լսել դիրքապահ զինվորականների առաջարկությունները` նշված պայմանների հետագա բարելավման առումով: Զինվորականները գերագույն գլխավոր հրամանատարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք