211652_close_icon
views-count2327 դիտում article-date 18:45 14-02-2019

Արսեն Մարտիրոսյանը հաղթեց մեկական մոտեցումով

Ծանրամարտի Հայաստանի առաջնության ծրագրով Երևանում այսօր մրցեցին 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները: 96 կգ-ում Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ , հրեց 200 կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ծանրաձողին ընդամենը երկու անգամ մոտեցավ Արսեն Մարտիրոսյանը / 102 կգ /: Երկու վարժություններում նա մեկական մոտեցումով հանդես եկավ, պոկումում ցույց տվեց 160 կգ, հրումում ` 190 կգ և երկամարտում / 350 կգ / արդեն անհասանելի դառնալով մրցակիցների համար, դադարեցրեց մրցելույթը: Վաղը ` փետրվարի 15 –ին, Հայաստանի ծանրամարտի առաջնության վերջին օրը, կմրցեն 109 կգ և + 109 կգ քաշայինները: Հայտավորված են մեր բոլոր անվանիները. Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Աեքսանյանը, Սամվել Գասպարյանը ,մյուսները:

Նմանատիպ նյութեր