211652_close_icon
views-count3240 դիտում article-date 15:35 14-02-2019

Եվրոպայի լիգա. Մխիթարյանը հայտավորված է ԲԱՏԵ-ի հետ խաղին, Ռեմզին և Օզիլը՝ ոչ

«Արսենալը» հրապարակել է խաղացողների ցանկը, որոնք կարող են մասնակցել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում ԲԱՏԵ-ի հետ հանդիպմանը: Կազմում ընդգրկված չեն կիսապաշտպաններ Աարոն Ռեմզին և Մեսութ Օզիլը: «Արսենալը» Բելառուս է մեկնել հետևյալ կազմով. Պետր Չեխ, Բերնդ Լենո, Մոհամեդ Էլ-Նենի, Լորան Կոսելնի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազետ, Լուկաս Տորեյրա, Շտեֆան Լիխշտայներ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Էնսլի Մեյթլենդ-Նայլզ, Ալեքս Իվոբի, Նաչո Մոնրեալ, Շկոդրան Մուստաֆի, Դենիս Սուարես, Մատեո Գենդուզի, Սեադ Կոլաշինաց, Գրանիտ Ջակա, Էդվարդ Նկետիա: ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Նմանատիպ նյութեր