211652_close_icon
views-count2862 դիտում article-date 15:04 14-02-2019

ՈւԵՖԱ-ն պարզաբանել է, թե ինչու չեն հաշվել Տալյաֆիկոյի գոլը «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈւԵՖԱ-ն պարզաբանել է, թե ինչու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գոլը «Ռեալին» մրցավարը չի հաշվել: «Խաղի 38-րդ րոպեին Տալյաֆիկոյի գոլը չեղարկվել է տեսակրկնությունը դիտելուց հետո: Մրցավարը արձանագրել է, որ Տալյաֆիկոյի թիմակից Դուշան Տադիչը խաղից դուրս վիճակում է եղել և դարպասապահի հետ կոնտակտի մեջ է եղել՝ վերջինիս խանգարելով խաղալ կամ ետ մղել գնդակը, երբ հարված է կատարվել: Ամեն ինչ ավել է VAR արձանագրության համաձայն, որոշումը ճիշտ է ընդունված. գոլը չեղարկել և նշանակել ազատ հարված», նշված է պարզաբանման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր