211652_close_icon
views-count2757 դիտում article-date 14:36 14-02-2019

Ռամոսին կարող են որակազրկել միտումնավոր դեղին ստանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո չի հերքել, որ 89-րդ րոպեին միտումնավոր է ստացել դեղին քարտը (մադրիդցիները հաղթական գնդակը խփել էին 87-րդ րոպեին): Դրա մրցաշարում նրա երրորդ զգուշացումն էր, և նա Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպումը բաց կթողնի: «Հաշվի առնելով արդյունքը, ես կստեի, եթե ասեի, որ դա միտումնավոր չեմ արել: Այդ մասին ես մտածում էի ամբողջ խաղի ժամանակ», խոստովանել է Ռամոսը: ՈւԵՖԱ-ն Ռամոսին կարող է որակազրկել ևս մեկ խաղով, ինչպես դա արեց Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում՝ «Ռեալի» մեկ այլ պաշտպան Դանիել Կարվահալի դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր