211652_close_icon
views-count1553 դիտում article-date 15:13 14-02-2019

Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հաղորդում է [url=https://www.belta.by/politics/view/belarus-ozhidaet-chto-armjanskaja-storona-v-blizhajshee-vremja-soobschit-o-srokah-vstrechi-s-zasem-336578-2019/]belta.by[/url]-ն։ «ՀԱՊԿ-ը արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պետք է հնարավորինս արագ կարգավորվի», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Վերջինս միաժամանակ հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ անդամները պաշտպանել են Բելառուսի թեկնածուի նշանակումը: Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, թե անցած տարեվերջին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որոշման նախագիծ է պատրաստել՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ, և որ Զասը դրանից հետո հանդիպել է կառույցի անդամ հինգ երկրների ղեկավարներին ու ստացել նրանց աջակցությունը: «Դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաշվի առնելով՝ մենք ըմբռնումով մոտեցանք այդ հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չուներ Բելառուսի թեկնածուին հանդիպելու: Ակնկալում ենք, որ հայկական կողմը արդեն մոտ ապագայում կհաղորդի այդ հանդիպման հնարավոր ժամկետների մասին», - հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

Նմանատիպ նյութեր