211652_close_icon
views-count2485 դիտում article-date 13:37 14-02-2019

Կիևում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն և ժողովրդական երաժշտություն: Այս մասին հայտնում է [url=http://ua-report.info/news/kiewowm_nshel_en_haykakan_tearnyndaraji_tony/2019-02-14-2118#.XGUwl-j7TIU]ua-report.info[/url]-ն: Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիևի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հոգեւորականության ներկայացուցիչներ: Ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիևում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր