1555 դիտում
09:49 14-02-2019
«Սուր» քննարկման իմիտացիա՝ ԱԺ-ում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ-ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
Ինչևէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:
«Փաստի» տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձևաչափը, և Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ և, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:
Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
14:28 18-03-2021
Օրենքի այս նախագիծը մոլեխաղերի դեմ պայքարի իմիտացիա է․ Տիգրան Հակոբյան․ «Առավոտ»
Այս բաժնից
22639 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին