211652_close_icon
views-count2206 դիտում article-date 22:56 13-02-2019

Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Չելսին»

«Չելսին» մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել Զինեդին Զիդանին: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է վստահությունը կորցրած Մաուրիցիո Սարիին փոխարինել ֆրանսիացի մասնագետով: Սարիի հավանական պաշտոնանկության մասին սկսեցին նորից խոսել ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ պարտությունից հետո: Ներկա պահին «Չելսին» Պրեմիեր-լիգայում դուրս է Չեմպիոնների լիգայի գոտուց, ինչը չի համապատասխանում նրա նպատակներին: Զիդանը մարզական գործունեությամբ չի զբաղվում 2018թ. ամռանից, երբ հեռացավ «Ռեալից»: Մադրիդյան ակումբի հետ նա երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր