211652_close_icon
views-count9364 դիտում article-date 15:30 13-02-2019

Ադրբեջանում ցեխային հրաբխի հերթական ժայթքումն է գրանցվել

Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ժայթքումը տեղի է ունեցել Շամախիի շրջանի Ղուշչու գյուղից 150 մետր հեռավորության վրա։ Արտանետման բարձրությունը հասել է մոտ 4-5 մետրի։ Արտանետվածքը տարածվել է 1000-1500 մետր պարագծով։ Ներկայում ժայթքումը դադարել է, բայց էպիկենտրոնում պրոցեսը դեռ շարունակվում է։ Հիշեցնենք, որ ցեխային հրաբուխն այս նույն գյուղի տարածքում ժայթքել է նաև 2018 թվականի հունվարի 16-ին։

Նմանատիպ նյութեր