211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:39 13-02-2019

Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ին անդամակցել 2020 թվականի գարնանը

Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեև դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը: Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնյաներից մեկն՝ անունը չհայտնելու պայմանով։ Հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/6109493]tass.ru[/url]-ն։ Փետրվարի 6-ին ՆԱՏՕ-ի 29 պետությունների և Մակեդոնիայի դեսպանները Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ստորագրել են կազմակերպությանն այդ երկրի անդամակցման արձանագրությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Արձանագրությունը վավերացման համար նախ հանձնվում է դաշինքի պետություններին, և միայն այդ գործընթացի ավարտից հետո այն կկարողանա վավերացնել Մակեդոնիան։

Նմանատիպ նյութեր