211652_close_icon
views-count1924 դիտում article-date 11:54 13-02-2019

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 16-18 Մյունխենում տեղի կունենա անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովը, որը մշտապես աչքի է ընկնում մեծ թվով մասնակիցների ներգրավվածությամբ: Մյունխենյան համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և իր ադրբեջանցի գործընկերոջ հանդաումը: «Փաստի» տեղեկություններով՝ Գերմանիայում տեղի կունենա նաև Փաշինյան-Ալիև հերթական՝ արդեն չորրորդ ոչ պաշտոնական հանդի­պումը: Կառավարության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ այս անգամ կողմերն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «դաբրոն», և քննարկումը, ըստ էության, հնարավոր է տևի ավելի երկար և «կառու­ցողական» դաշտում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր