1815 դիտում
10:41 13-02-2019
Ալեն Սիմոնյանը խիստ զբաղված է աշխատասենյակի վերանորոգման գործով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերևս ամենազբաղվածներից մեկն է:
Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաև նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի և դռների վերանորոգումը:
Եվ ընդհանրապես, խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու և էլ որի խելքին կփչի երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
14:29 17-10-2022
Կոչ եմ անում խիստ ու հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
Այս բաժնից
21694 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին