1227 դիտում
17:30 12-02-2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:
Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով:
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրենը նաև կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
337 դիտում
13:50 18-04-2024
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
535 դիտում
13:31 18-04-2024
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
508 դիտում
13:16 18-04-2024
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով