211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:13 12-02-2019

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, հայտնում է Interfax գործակալությունը։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ՝ Իրաքի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի: ԱՄՆ պետդեպ-ում նշել են, որ Շանահանի այցի նպատակը քննարկելն է Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև այդ երկրի ինքնիշխանության կարևորությունն ընդգծելը։ Սպասվում է նաև, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր