հիմնական կայք
Լրահոս

Արգելք և տուգանք՝ դիպլոմային և կուրսային աշխատանքներ տարածելու համար. «Ժամանակ»

Արգելք և տուգանք՝ դիպլոմային և կուրսային աշխատանքներ տարածելու համար. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել և արգելել ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և նման գովազդ տարածողներին տուգանել 100 հազար դրամով:


Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ առաջարկվի արգելել դասերի ժամանակ արտագրելը կամ քննությանը շպարգալկա տանելը: Ինչու ենք սա ասում. պատգամավորը պետք է իմանա, որ ուրիշի կողմից ռեֆերատ կամ դիպլոմային գրելը չի կարող օրենքով կանոնակարգվել, որովհետև մարդը դիպլոմային գրելով կամ իր աշխատանքը գովազդելով չի ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները, նրա արարքը հանրային վտանգ չի ներկայացնում: Պետք է ուղղակի ունենալ այնպիսի կրթական համակարգ, որտեղ ուրիշի գրած դիպլոմայինը կամ ռեֆերատը չի ընդունվում: Ընդամենը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք