հիմնական կայք
Լրահոս

Լիլիթ Հովհաննիսյանը նախաձեռնել է հայկական շոուբիզնեսի պատմության մեջ նախադեպը չունեցող համաշխարհայի ն շրջագայություն

Լիլիթ Հովհաննիսյանը նախաձեռնել է հայկական շոուբիզնեսի պատմության մեջ նախադեպը չունեցող  համաշխարհայի ն շրջագայություն Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոուբիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:


Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի ականատես կլինի:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում: Իրադարձությունն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ հայ արտիստը մեկնում է նման մեծամասշտաբ համաշխարհային շրջագայության:

«Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը». հենց սա է Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը:

Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կազմակերպում է «Լիլիթ Հովհաննիսյան» ընկերությունը:

Համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը:

երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք