հիմնական կայք
Լրահոս

«Կարդիֆի» հարձակվող Սալան մահացել է գլխի և որովայնի վնասվածքներից

«Կարդիֆի» հարձակվող Սալան մահացել է գլխի և որովայնի վնասվածքներից Հայտնի է դարձել «Կարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան պատճառը:


Դիահերձումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը մահացել է գլխի և որովայնի վնասվածքներից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էմիլիանո Սալան հունվարի 19-ին 20 մլն եվրոյի դիմաց «Նանտից» տեղափոխվեց «Կարդիֆ»: Այդ տրանսֆերը ռեկորդային էր ուելսյան ակումբի պատմության մեջ:

Նոր ակումբի հետ պայմանագիր կնքելով, արգենտինացին թեթև միաշարժիչ PA 46 Malibu ինքնաթիռով վերադարձավ Ֆրանսիա, որպեսզի հրաժեշտ տա «Նանտի» իր թիմակիցներին:

Հունվարի 21-ին նույն ինքնաթիռով նա մեկնեց Կարդիֆ: Տեղի ժամանակով ժամը 20-ին ինքնաթիռի հետ կապն ընդհատվեց: Դրանից առաջ օդանավը շտապ վայրէջք էր խնդրել Լա-Մանշի Ջերնսի կղզիում:

Ոստիկանությունը հունվարի 22-ից ձեռնարկեց փրկարար-որոնողական աշխատանքներ, և հունվարի 24-ին դադարեցրեց ակտի որոնումները

Սալայի հարազատներն ու ֆուտբոլիստները երկու օրումմ ավելի քան 300 հազ. եվրո հանգանակեցին և փետրվարի 3-ին սկսվեց մասնավոր որոնողական օպերացիան:

Արդյունքում նախ հայտնաբերվեցին ինքնաթիռ, իսկ նրանց բեկորներում այսօր հայտնաբերել են Սալայի մարմինը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք