211652_close_icon
views-count64915 դիտում article-date 19:27 11-02-2019

Հերթական խոշոր չափի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» թմրամիջոցների հայտնաբերման դեպքը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության, Էրեբունու ոստիկանների ու քննիչների կողմից. պարագլուխը նախկինում դատված, «Լունատ» մականվամբ՝ 39-ամյա թմրամոլն էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամոլության շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Կարեն Մանուկյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 48-ամյա Շահաբալլահ Մոհարամ Ռավաշին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն վայրից բերման է ենթարկվել մեկ այլ իրանցի՝ 39-ամյա Մոուսա Բաղերի Մոուսավի Շամսը։ Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչ, 56-ամյա Արշակ Մնացականյանը իր Lada Priora մակնիշի 34 AՍ 284 համարանիշի ավտոմեքենայով, որը շահագործվում է որպես տաքսի և նրա ուղևորը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 60-ամյա Մոհամմադ Մեհդի Ալիի Էմամի Թաբարսը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Շ. Ռավաշի մոտ հայտնաբերվել է 1,73 գ Հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 60 գ Հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Մ. Թաբարսի մոտ հայտնաբերվել է 70,87 գ Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, 5,49 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլասմասե խողովակ։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննչական խմբի ղեկավար է նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը և խմբում ներգրավված են փորձառու քննիչներ: Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկաններն հայտնաբերել են նաև ավտոմեքենաներ, որոնք քննիչի որոշմամբ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, մականունն էլ «Լունատ» է: Նա եղել է Audi մակնիշի 77 VV 088 համարանիշի ավտոմեքենայով, իսկ իրանցի Շ. Ռավաշին եղել է Peugeot 307 մակնիշի 35 XP 278 համարանիշի ավտոմեքենայով: Մյուս կասկածյալ , իրանցի Մ. Շամսը եղել է Mitsubishi Grandis մակնիշի 34 QN 916 համարանիշի ավտոմեքենայով: Հայտնաբերվել է նաև Lada Priora մակնիշի 34 AՍ 284 համարանիշի ավտոմեքենա: Այն շահագործվում է որպես տաքսի, որի մեջ հայտնաբերվել է կաշվե պայուսակ ու պարզվել է, որ այն պատկանում է Իրանի Իսլամական Հանրպետության քաղաքացի Մ. Թաբարսին: Նրա մեջ նույնպես հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներ: Էրեբունու քննիչները հսկայածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Շ. Ռավաշին իր կնոջ՝ Կարինե Հրությունյանի և դստեր Սարա Հարությունյանի հետ 1993 թվականից բնակվել է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկում և Սևանի փողոցում նա զբաղվել է գունավոր մետաղների առքուվաճառքով ու տարիներ շարունակ օգտագործել է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թմրամոլների ու թմրաառևտրով զբաղվող այս որջի հիմնական հավաքատեղին եղել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Հանդիպում» կոչվող կամրջի մոտ ու նրանք այնքան ինքնավստահ են եղել, որ իրենց մասին ոստիկաններն ու քննիչները չեն իմանա, սակայն նրանք որոշ ժամանակ եղել են ոստիկանների ու քննիչների տեսադաշտում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր