հիմնական կայք
Լրահոս

Փոլ Սքոուլզը գլխավորեց իր մանկության սիրելի ակումբը

Փոլ Սքոուլզը գլխավորեց իր մանկության սիրելի ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը սկսել է մարզչական կարիերան:


Նա գլխավորել է անգլիական 4-րդ դիվիզիոնի «Օլդհեմ Ատլետիկ» ակումբը՝ վերջինիս հետ 1,5 տարվա պայմանագիր կնքելով, մինչև 2020թ. ամառը:

Նրա օգնականը լինելու է ակումբի նախկին մարզիչ Մայք Փրիսթը:

Սքոուլզը մանկությունից երկրպագում է «Օլդհեմին»: Նա պպատմել էր, որ թիմի հանդիպումները դիտել է և այն ժամանակ, և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու ընթացքում:

«Օլդհեմը» իր դիվիզիոնում 30 խաղից հետո ընթանում է 14-րդ տեղում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք