2998 դիտում
17:58 11-02-2019
Մաուրիսիո Պոչետինո. Ես հիասթափված եմ. «Բորուսիան» հսկայական առավելություն ստացավ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհել է խաղային ժամանակացույցից:
«Պետք է ասեմ, որ ես հիասթափված եմ: Դեռ կարող էի հաշտվել, եթե մենք, ինչպես և «Բորուսիան», խաղայինք կիրակի, իսկ հետո չորեքշաբթի հանդիպեինք: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, ինչու ենք մենք նման անշահավետ վիճակում գտնվում:
Փլեյ-օֆֆում մրցակիցը հսկայական առավելություն է ստանում հանգստի նույնիսկ մեկ օր ավել ունենալու դեպքում:
Չեմ հասկանում, ինչու է այդպես: Մենք մի շաբաթ ունեինք, որպեսզի «Լեսթերի» հետ խաղը մեկ այլ օր տեղափոխեինք: Ես միայն իմ զգացողություններն եմ նկարագրում, թե որքան բարդ է նման իրավիճակում պատրաստվել խաղին:
Բացի այդ, Անգլիայում Ծննդյան տոներին խիտ ժամանակացույց է: Հունվարին Գերմանիայում, Իսպանիայում և Իտալիայում ակումբները վայելում են արձակուրդն ու հանգստանում:
Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում ես նույն մակարդակի վրա լինել, պետք է հավասար պայմաններ լինեն: Այդ իսկ պատճառով ես հիասթափված եմ», ասել է Պոչետինոն:
«Տոտենհեմ»-«Բորուսիան» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
22:33 16-03-2016
Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմը» պետք է իր պատասխանը տա «Բորուսիային»
6226 դիտում
18:54 13-10-2017
Մաուրիսիո Պոչետինո. Գվարդիոլան իրեն ջենթլմենի պես չի պահում
17718 դիտում
21:23 26-01-2018
Մաուրիսիո Պոչետինո. Ավելի լավ է, ֆերմայում աշխատեմ, քան՝ «Արսենալում» կամ «Բարսելոնայում»
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1117 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը