1562 դիտում
15:43 11-02-2019
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առևտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ կապեր կան նաև կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:
Փոխվարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաև դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:
Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եգիպտոսի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության և դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:
Նմանատիպ նյութեր
727 դիտում
12:21 15-09-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ նորանշանակ դեսպանին
739 դիտում
09:57 08-07-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բահրեյնի դեսպանին
1039 դիտում
22:48 16-12-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին
Այս բաժնից
436 դիտում
17:04 23-04-2024
Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
508 դիտում
16:45 23-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը