211652_close_icon
views-count2225 դիտում article-date 15:10 11-02-2019

Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը: «Աշխատակարգն ամբողջությամբ բխում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներից: Օրինակելի աշխատակարգ է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր