211652_close_icon
views-count2281 դիտում article-date 15:19 11-02-2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ: Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում:

Նմանատիպ նյութեր