հիմնական կայք
Լրահոս

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում Փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 19-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին, ժամը 08.30-ից ժ.09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Վարդանանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 8-ին, ժամը 02.00-ին,անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 8-ին, ժամը 11.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի և «Տոյոտա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 7-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու ծառերին, այնուհետեւ գազատար խողովակի հենասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 30 ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 22.00-ին, Երևանի Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և կայանված «Ռենո», «Օպել», «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «Մերսեդես» և «ՎԱԶ-21728» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21728»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 06.45-ին, Երևանի Զ. Քանաքեռցու և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21093» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093»-ի վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ ճանապարհին՝ Հովտաշատ գյուղում, իրար են բախվել «Դեու» և «Նիսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի 28-ամյա ուղևորը և «Նիսան Իքս Թրայլ»-ի վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Այգեշատ-Ջանֆիդա ճանապարհի 4-րդ կմ-ին ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենա դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկրորդ մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի ծառին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի քարերին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Արփիկ բանավանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, այնուհետև հետընթաց շարժվելով՝ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտների և բախվել կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է բետոնե պատին. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 16.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Փետրվարի 10-ին, ժամը 20.40-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել «Բիուայդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 00.45-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրի և շրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու և 3-ամյա տղայի, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել է բետոե պատին. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 10-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևանի Գր. Լուսավորիչի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բոռա» և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Լոգան»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք