211652_close_icon
views-count2033 դիտում article-date 13:59 11-02-2019

Մաուրիցիո Սարի. Այժմ «Չելսին» չի խաղում իմ ուզած ֆուտբոլը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունը (0:6): «Ես խաղադաշտում չտեսա իմ ֆուտբոլը: Առաջին աղաշրջանում ամեն ինչ աշխատում էր, այնպես որ այժմ մեզ անհրաժեշտ է ընդամենը հասկանալ խափանման պատճառները: Ես ցանկանում եմ խաղալ իմ ֆուտբոլը և մտադիր չեմ այլ խաղաոճի անցնել: Այժմ թիմը չի խաղում այն ֆուտբոլը, որը ես եմ ցանկանում: «Արսենալից» կրած պարտությունից հետո ասել էի, որ ինձ բարդ է մոտիվացնել խաղացողներին: Այս անգամ սա այդ դեպքը չէր: Ամբողջ շաբաթվա ընթացքում, թիմի հետ երեկվա հանդիպմանը և խաղից առաջ մարզման ժամանակ ամեն ինչ կարգին էր: Այս խաղում թիմի մոտիվացիան իր տեղում էր», ասել է Սարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր