211652_close_icon
views-count35724 դիտում article-date 12:15 11-02-2019

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Թալինի տարածքում. վարորդները «քաղցր խոսքերով էին հիշում» տեղի ճանշինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Վիվասելի վիշկայի» մոտ, բախվել են Opel մակնիշի 27 ՍՍ 355 համարանիշի, Lada 2114 մակնիշի E 710 PO 69 RUS համարանիշի և Opel մակնիշի ZZ 310 FF վրացական համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, և, բացի նշված վթարից, ևս 15-ից ավելի ավտոմեքենաներ էին սառած ճանապարհի պատճառով բախվել, ու վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրար հետ լեզու են գտել ու իրենց մեքենաները տեղափոխել արհեստավորների մոտ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Հավաքվածներն ասում էին նաև, որ վթարից հետո մի քանի անգամ ահազանգել են ճանապաչհը սպասարկող ճանշինի գրասենյակ, և միայն վթարից 2,5 ժամ հետո նոր բարեհաճել են ու սկսել ճանապահին լցնել աղ ու ավազ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր