հիմնական կայք
Լրահոս

Կասկադյորական վթար Երևանում. 29-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կասկադյորական վթար Երևանում. 29-ամյա վարորդը ВАЗ  21099-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ փետրվարի 11-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 29-ամյա Բաբկեն Սուքիասյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CG 247 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և գլխիվայր շրջվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով:

Փրակարարները դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազաբալոնի փականը:

Վթարի մասին Երևանի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք