հիմնական կայք
Լրահոս

Մադուրոն տվել է Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

Մադուրոն տվել է Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Միրանդայի նահանգ, որտեղ անձամբ տվել է «Անգոստուրա-200» զորավարժությունների մեկնարկը։


Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, զորավարժությունները սկսվել են ժողովրդական աշխարհազորի մասնակցությամբ։ Վենեսուելայի ղեկավարի այցը հեռարձակվել է Periscope ինտերնետ-ծառայությունում։

Զորավարժություններից առաջ Մադուրոն հանդիպել է զինվորականների հետ և դիտել ռազմական տեխնիկան: Իր ելույթում նա ընդգծել է բանակի արդիականացման և լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտությունը՝ արդի սպառազինություն գնելու համար:

Զորավարժությունները նվիրված են Անգոստուրայի կոնգրեսի 200-ամյակին, որտեղ 1819 թվականին Անգոստուրա քաղաքում հռչակվեց Վենեսուելայի անկախությունը:

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ չեն բացառում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը՝ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի լուծման համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք