2311 դիտում
09:33 11-02-2019
Փետրվարի 11-ը նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր
Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր (World Day of the Sick): Ինչպես հաղորդում է Calend.ru-ն, օրը, ամենայն հավանականությամբ, նախաձեռնվել է որպես սոցիալական քայլ՝ ուղղված անբուժելի հիվանդների աջակցությանը։
Հիվանդի համաշխարհային օրը նախաձեռնել էր 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը 1992 թվականի մայիսի 13-ին: Իր ուղերձում նա նշել էր, որ Հիվանդի համաշխարհային օրն ունի որոշակի նպատակ:
Նշենք, որ 1991 թ-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդությունը, և Պապը նախաձեռնել էր Հիվանդի համաշխարհային օրն իր ախտորոշման մասին տեղեկանալուց 1 տարի անց:
2005 թվականին հաստատված Հիվանդի համաշխարհային օրն ստացավ հատուկ նշանակություն, քանի որ Հովհաննես Պողոս II-ը մահացել է հենց այդ տարում: Այդ օրն առաջին անգամ նշել են 1993 թվականին: Դարեր առաջ հենց այս օրը ֆրանսիական Լուրդ քաղաքում տեղի էր ունեցել Մարիամ Աստվածածնի հայտնությունը: Սուրբ Կույսը բուժել էր հիվանդներին՝ այդկերպ դառնալով նրանց փրկության խորհրդանիշը:
Այսօր աշխարհի մի շարք երկրներում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու, իհարկե, առողջության եւ առողջ ապրելապերպի թեմային: Կաթոլիկ եկեղեցիներում պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալներն իրենց կարեկցանքն ու ապրումակցումն են ուղղում հիվանդներին:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
16:00 14-11-2021
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
2932 դիտում
21:45 21-02-2016
Փետրվարի 21-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը
3675 դիտում
14:15 22-02-2020
Փետրվարի 23-ին նշվում է Բուն Բարեկենդանը. դրան կհաջորդի Մեծ Պահքի շրջանը
Այս բաժնից
373 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
466 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան