211652_close_icon
views-count3290 դիտում article-date 22:44 10-02-2019

Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» նվաստացրեց «Չելսիին». ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի պարզապես նվաստացրեց Լոնդոնի «Չելսիին»՝ հաղթելով անսովոր 6:0 հաշվով: Գվարդիոլայի թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց և ապացուցեց, որ ըստ արժանվույն համարվում է ոչ միայն Անգլիայի, այլ նաև՝ Չեմպիոնների լիգայի հաղթողի իրական հավակնորդ: «Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը վերջին շրջանում ապշեցուցիչ մարզավիճակ է ձեռք բերել: Ընդամենը երկու տուր առաջ նա հեթ-տրիկ էր ձեևակերպել «Արսենալի» հետ խաղում: Եվ այժմ նա 17 գոլով ռմբարկուների մրցավազքում հավասարվեց «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահին: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 65 միավորով կիսում է 1-ին հորիզոնականը «Լիվերպուլի» հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Չելսին» 50 միավորով «Արսենալի» հետ կիսում է 5-6-րդ հորիզոնականները: Նշենք, որ ԱՊԼ-ի պատմության մեջ կրեց ոչ միայն ամենախոշոր պարտությունը, այլ նաև վերջին 28 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ խաղում բաց թողեց 6 և ավելի գնդակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր