211652_close_icon
views-count24089 դիտում article-date 22:22 10-02-2019

Ստավրոպոլի մոտ երկու ավտովթարների արդյունքում զոհվել է 5 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ստավրոպոլի երկրամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ստավրոպոլ քաղաք տանող ճանապարհին Hyundai Solaris ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Kia Sportage մեքենային: Վթարի արդյունքում Hyundai-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են, իսկ Kia-ի երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նույն ճանապարհահատվածում փետրվարի 9-ին մեկ այլ խոշոր պատահար էր գրանցվել: BMW մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ կորցրել է կառավարումը և ճակատ-ճակատի բախվել ԿԱՄԱԶ բեռնատար ավտոմեքենային, որի արդյունքում մարդատար մեքենայում գտնվող 3 հոգի տեղում մահացել էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր