211652_close_icon
views-count7184 դիտում article-date 20:19 10-02-2019

Երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իրանի փրկարար ծառայության ներկայացուցիչ Մուջթաբու Հալիդին: Նա նշել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:24-ին (Երևանի ժամանակով 14:54-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քեշմայի շրջանի Լաֆտ գյուղում: «Երկրաշարժի արդյունքում երեք հոգի վնասվածքներ է ստացել, նրանց թվում է 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները էվակուացվել են և տեղափոխվել հիվանդանոց», ասել է Հալիդին: Նա հավելել է, որ երկրաշարժից 15 բնակելի տուն է վնասվել:

Նմանատիպ նյութեր