հիմնական կայք
Լրահոս

ՉԼ. ՊՍԺ-ն ծանր կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին

ՉԼ. ՊՍԺ-ն ծանր կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում ՊՍԺ-ն կադրային լուրջ խնդիրներով է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:


Հունվարին ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս էր եկել ֆրանսիական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը: Երեկ մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել մյուս հարձակվողը՝ Էդինսոն Կավանին, ընդ որում վերջինիս մասնակցությունը պատասխան խաղին նույնպես քիչ հավանական է:

Ուղեղի թեթև վնասվածքի պատճառով մանկունյանցիների հետ հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Տոմա Մենյեն:

ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք