211652_close_icon
views-count42067 դիտում article-date 18:06 10-02-2019

Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHAN.com[/url]-ի տեղեկություններով, փետրվարի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր