հիմնական կայք
Լրահոս

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ 8 հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 21-ի: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:


Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհվածների 7 14 վիրավորների մասին: Քարթալ թաղամասում տեղի ունեցած փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շենքում փլուզման պահին 35 մարդ է գտնվել, որոնց մի մասը կենդանի է մնացել:

Փլուզման դեպքի առթիվ քննություն է կատարվում: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը շենքի տանիքին հավելյալ հարկերի ապօրինի շինարարությունն է, իսկ բետոնի բաղադրության մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք