211652_close_icon
views-count103968 դիտում article-date 15:12 10-02-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. «Արագած» ռեստորանում տեղադրված տեսախցիկը արձանագրել է 54–ամյա տղամարդու ողբերգական մահը. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերն ու ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում, ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Ապարանի թիվ 20 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկարավում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վ. Թադևոսյանը փետրվարի 8-ից իր հարազատների կողմից որոնվում էր և այսօր առավոտյան նրա հարազատները դիմել էին Ապարանի ոստիկանություն: Գ. Շամշյանը հայտնում է նաև որ նշված ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես առգրավեց տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր