211652_close_icon
views-count2546 դիտում article-date 15:46 10-02-2019

Մոսկովյան բանկերից մեկից տասնյակ մարդիկ են տարհանվել ռումբի առկայության ահազանգի պատճառով

Մոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ բանկը գտնվում է Մոսկվայի հյուսիսում՝ Լենինգրադյան պողոտայում,: Շենքից շտապ տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 30 մարդ: Այս պահին զննություն է կատարվում բանկի բոլոր սրահներում: Նշվում է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը ՌԴ մայրաքաղաքում:

Նմանատիպ նյութեր