հիմնական կայք
Լրահոս

Արշավը շարունակվում է, հերթում յուրայիններն են. Hayeli.am

Արշավը շարունակվում է, հերթում յուրայիններն են. Hayeli.am Hayeli.am-ը գրում է. Իշխանությունները շարունակում են պայքարը խոսքի ազատության դեմ, այդ պայքարն արդեն տեղափոխվել է ֆեյսբուքյան տարածք: Այն սկսվեց ԶԼՄ-ների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվերից ու ֆեյսբուքյան գրառումներից, հեռուստաընկերություններից մեկի գործունեությունը Փաշինյանը <<հակապետական>> որակեց, ապա լրատվամիջոցները բաժանեց սեւ ու սպիտակի, հեղափոխական ու հակահեղափոխականի, ընդ որում ըստ վարչապետի՝ վերջինների շարքում են ԶԼՄ-ների շուրջ 90 տոկոսը:


Զուգահեռ ԱԱԾ-ն ու ոստիկանության աշխատակիցները մտան մի քանի խմբագրություն, առգրավվեց մասնավորապես Yerevan.today-ի համակարգիչը եւ լրագրողական այլ տեխնիկա, ֆեյսբուքում իշխանական շրջանակների հովանավորչությամբ արշավ սկսվեց Հրապարակ օրաթերթի դեմ, սրան գումարած ֆեյսբուքյան ստատուսագիրների թիրախավորված գրառումները:

Հիմա էլ իմքայլիստները կարծես պատրաստվում են օրենսդրարական կարգավորումնեով սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, ճնշել լրատվամիջոցներին՝ սահմանափակելով լրատվամիջոցների գործունեությունը:

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք