211652_close_icon
views-count35839 դիտում article-date 12:21 10-02-2019

«Դուք բարեխիղճ և պատասխանատու մասնագետի օրինակ եք ծառայում մարդկանց». ավտովթարի հետևանքով վիրավորի ազգականները շնորհակալություն են հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածի ազգականների կողմից, որը ներկայացնում ենք ստորև. Հունվարի 22֊ին [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/22/1115497/]ողբերգական ավտովթար[/url] էր տեղի ունեցել Արմավիր մարզում, ինչի հետևանքով ազգականներս մահացան, իսկ մնացած վիրավորները, ովքեր մի ընտանիքի անդամներ են, տեղափոխվեցին հիվանդանոցներ։ Վիրավորների թվում էր նաև 14֊ամյա Ջեմմա Հովհաննիսյանը: Վերջինիս բազմաթիվ՝ կյանքին վտանգ սպառնացող կոտրվածքաներով տեղափոխել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Արդեն 16 օր շարունակ աղջնակը կյանքի ու մահվան կռիվ է տալիս։ Մենք, կարող ենք միայն հայտնել մեր երախտագիտությունը, շնորհակալությունը վերակենդանացման բաժանմունքի բոլոր բուժանձնակազմին, առանձնահատուկ շնորհակալ ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին: Շնորհակալ ենք ջերմ, հոգատար և բարձր մակարդակի մասնագիտական վերաբերմունքի համար, հիվանդների և մասնավորապես մեր նկատմամբ: Դուք բարեխիղճ և պատասխանատու մասնագետի, բարձր էրուդիցիայի տեր, ինտելեգենտ մարդու օրինակ եք ծառայում մարդկանց և նվիրում առողջություն: Թող Ձեր բազմակաողմանի տաղանդը լինի մեր ժողովրդին ծառայելու հաջողության գրավականը: Բարիքը Ձեր ջերմ ձեռքի Ձեր դեմ բարություն թող բերի: Ապրեք Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ: Հարգանքներով՝ [b]Ջեմմա Հովհաննիսյանի ազգականներ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր