211652_close_icon
views-count1473 դիտում article-date 23:47 09-02-2019

Մյունխենում փետրվարի 15-17-ին անվտանգության հարցերով համաժողով կանցկացվի

Մյունխենում փետրվարի 15-17-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական [url=https://www.securityconference.de/en/]համաժողովը[/url]: Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ, տեղի կունենան տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումներ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը օրեր առաջ եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ չէր բացառել Մյունխենում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր