211652_close_icon
views-count4765 դիտում article-date 22:39 09-02-2019

«Նոր Երկիր» արշիպելագում արտակարգ դրություն է հայտարարվել բևեռային արջերի ներխուժման պատճառով

«Նոր Երկիր» արշիպելագում բևեռային արջերի ներխուժման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս մասին [url=http://dvinanews.ru/-9bgch7xf]հայտնում է[/url] Արխանգելսկի մարզի մամլո ծառայությունը: Արշիպելագի 2 գյուղերից մեկում՝ Բելշիի Գուբայում 52 բևեռային արջեր են թափառում: Երբեմն նրանք մտնում են շենքերի մուտքեր և հարձակվում մարդկանց վրա: Գյուղի տարածքում մշտապես գտնվում են 10 արջեր: «Բնակիչները վախեցած են, վախենում են տնից դուրս գալ, թույլ չեն տալիս, որ երեխաները գնան դպրոց և մանկապարտեզ»,- ասել է «Նոր Երկրի» վարչակազմի ղեկավարի տեղակալը:

Նմանատիպ նյութեր