2160 դիտում
21:55 09-02-2019
Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է․ մեկնարկել է EU at LOFT in Gyumri ծրագիրը
Եվրամիության անդամ պետությունների սովորույթները, ավանդույթն ու մշակույթը այսուհետ կներկայացվի գյումրեցի երիտասարդներին: Փետրվարի 9-ին Գյումրիում ազդարարվեց «EU at LOFT in Gyumri» ծրագրի մեկնարկը:
Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին, նշել է, որ անչափ ուրախ է հատկապես Գյումրիում այս ծրագիրն իրականացնելու համար: «Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է: Սա Հայաստանում միակ քաղաքն է, որն ունի «Եվրոպայի» հրապարակ: Սա շատ լավ նախաձեռնություն է, և դրա համար ծրագրին աջակցելու պատրատակամություն հայտնեցինք»,-նշեց դեսպանը՝ անկեղծանալով, որ ցանկություն կա Գյումրիում բացել նաև «Եվրամիության տուն»: «Գյումրիում Եվրամիության տան ստեղծման ծրագիրը մեր 2019 թվականի գործողությունների մեջ է: Այս գաղտնիքն առաջին անգամ եմ բացահայտում, ու մինչ այս ծրագիրը կյանքի, կկոչվի, EU at LOFT in Gyumri-ն այս ծրագրի «ՙնախապատրաստում կլինի»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
Ծրագրի պատասխանատու, «Լոֆթ Գյումրի»-ի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկրի համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները: «Այս միջոցառումները կներկայացնեն յուրաքանչյուր երկիր՝ ստեղծելով այդ երկրին բնորոշ միջավայր: Կներկայացվի խոհանոցը, կկազմակերպվեն ազգային խոհանոցի վարպետության դասեր, կկազմակերպվի ազգային երգ ու պարի ուսուցում և այլ: Սա երիտասարդական ծրագիր է, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին ավելի իրազեկվելու Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների մասին»,- նշել է Ամալյա Թումասյանը:
Ծրագրի պաշտոնական բացումից հետո Եվրամիության անդամ պետությունների հանրահայտ երգերը ներկայացվել են երիտասարդների կատարմամբ:
Նմանատիպ նյութեր
1082 դիտում
18:22 14-10-2015
Գյումրու քաղաքապետը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը
1280 դիտում
13:22 19-08-2014
Իրաքում դաժան մարտեր են ընթանում Տիկրիտ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար
891 դիտում
22:25 30-12-2014
Իրաքյան քաղաքն ազատագրվել է իսլամիստներից
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
292 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը