հիմնական կայք
Լրահոս

Արցախյան ազատամարտիկի հուշարձանի դիլեման. Վրաստանը երկու քարի արանքում. aliq.ge

Արցախյան ազատամարտիկի հուշարձանի դիլեման. Վրաստանը երկու քարի արանքում. aliq.ge Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերաբացված կիսանդրին Վրաստանի ադրբեջանցիներին առիթ է տվել Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս դարձնելու փորձեր անել: Հաղորդում է aliq.ge-ն։


Պատմությունն ունի երկու կողմ՝ Միքայել Ավագյանը ոմանց համար ազատամարտիկ ու հերոս է, ոմանց համար՝ անջատողական սադրիչ: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանաբնակ Մառնեուլիի Լեժբադին գյուղում Արցախյան պատերազմին մասնակցած Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանի մասին:

Հունվարի 20-ին վերաբացված կիսանդրին Վրաստանում դիվանագիտական սկանդալի վերածվելու շեմին է: Կիսանդրու վերաբացումը վիրավորել է ադրբեջանցիներին, վերջիններս Վրաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում են ապամոնտաժել այն: Նրանց խոսքով, անջատողական Ավագյանը ադրբեջանցի կանանց և երեխաների է սպանել, իսկ կիսանդրին վերաբացվել է Ադրբեջանի համար սգո օրը: Նշվում է, որ Վրաստանը, որպես Ադրբեջանի եղբայր երկիր, նման դեպքեր պետք է թույլ չտա: Բացի այդ, ադրբեջանական կողմը նշում է, թե Ավագյանը նաև վրաց ժողովրդի թշնամին է՝ մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, կռվել է Բաղրամյանի գումարտակում, մի քանի շաբաթ շարունակ ադրբեջանցիների կողմից հայտարարություններ են հնչում: Նախ՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դիմել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ավելորդ է այս հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը»: Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով հարցին, դեպքը որակել էր թյուրիմացություն, որը լուրջ անհարմարություն է առաջացրել: «Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ և միասին կընդունենք այնպիսի որոշում, որը կծառայի մեր հարևանների հետ խաղաղ իրավիճակի պահպանմանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք