211652_close_icon
views-count2025 դիտում article-date 19:13 09-02-2019

Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին [url=https://ria.ru/20190209/1550608314.html]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը: «Այն, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ղեկավարին հետ կանչելուց հետո մեզ չի հաջողվում նորին արագ նշանակել, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը: Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի: ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է ստեղծված իրադրության բացասական ազդեցությունը ՀԱՊԿ արդյունավետության ու մարտունակության վրա:

Նմանատիպ նյութեր