211652_close_icon
views-count2271 դիտում article-date 17:27 09-02-2019

Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/963690.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է DNA India-ն: Դելիի օդանավակայանում Հայաստանից ժամանող կնոջն ու երեք տղամարդուն դիմավորել է Փենջաբ նահանգը ներկայացնող խորհրդարանական Բագվանտ Մանը, ում էլ Հայաստանում հայտնված փենջաբցիները դիմել էին օգնության խնդրանքով: Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակիչները Հայաստանում էին հայտնվել տուրիստական գործակալների կողմից իրականացված խաբեության արդյունքում: Գործակալները խոստացել էր հնդիկներին Հայաստանում ապահովել աշխատանքով, սակայն արդյունքում նրանց խաբել էր և թողել անաշխատանք: Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էին հրապարակել, որտեղ նշել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Դեպքի առնչությամբ խոսել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը՝ նշելով, որ Հայաստանում իրենց դեսպանին հաջողվել է կապ հաստատել հնդիկների հետ և աջակցություն տրամադրել նրանց: Հնդկաստան վերադարձած հնդիկներից մեկը՝ Հարման Ժեթ Սինխը պատմել է, որ դեկտեմբերին Հայաստան են եկել աշխատելու նպատակով: «Չորս օրվա ընթացքում մենք իմացանք, որ մեզ համար որևէ աշխատանք չկա: Մեզ ասացին, որ եթե ավելի շատ մարդկանց բերենք Հայաստան, մեզ 50 հազար ռուփի (շուրջ 340 հազար դրամ) կտան»,- պատմել է նա՝ նշելով, որ Հայաստան գալու համար յուրաքանչյուրը տուրիստական գործակալին 400 հազար ռուփի (մոտ 2.7 մլն ՀՀ դրամ) են վճարել: Ամբողջույամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/963690.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր