հիմնական կայք
Լրահոս

Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:


Այս մասին «Россия-24»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Նա նշել է, որ համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է, և ՌԴ-իի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են փաստաթուղթը:

«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում վավերացման գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է բարձրացնենք Ռուսաստանի և մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունների մակարդակը: Հուսով եմ, որ Իրանի հետ նոր ազատ առևտրի գոտու ստեղծումը օգնում է այս հարցում»,- ընդգծել է դեսպանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք