211652_close_icon
views-count5036 դիտում article-date 16:22 09-02-2019

Ոստիկանները սահման մեկնեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց ոստիկանության պետը: Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման: Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս զորախումբը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար: Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն: Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր