211652_close_icon
views-count63373 դիտում article-date 14:29 09-02-2019

Գյումրիում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում «ասեղ գցելու տեղ չկար». ապագա առյուծ ու արծիվ զինվորները երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Գյումրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում՝ զորամասի խաղահրապարակում, ասեղ գցելու տեղ չկար։ Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդման արարողությունը՝ զորամասի հրամանատարի գլխավորությամբ։ Նորակոչիկների երդմանը ականատես էին նրանց ծնողները, ընկերները, զորամասի հրամանատարան ու սպայական կազմը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկների ծնողներն ասում էին. «Բաց ճակատով եկել ենք՝ ականատեսը լինելու մեր երեխաների զինվորական երդման արարողությանը։ Վստահ ենք, որ 2 տարին այնպես է անցնելու և զորացրվելուց հետո նոր ընկերներ են ձեռք բերելու։ Գիտենք, որ էս զորամասը հանրապետության լավագույն զորամասերից է։ Հրամանատարն ու սպայական կազմն էլ սրտացավ են ամեն մի զինվորի համար։ Ուզում ենք նաև առիթից օգտվելով՝ մեր շնորհակալությունը հայտնել տեղի ռազմական ոստիկանության ծառայողներին, ովքեր իրենց մարդկային վերաբերմունքի շնորհիվ այսօր մի քանի ծնողներ ավտոմեքենաների խափանման պատճառով մնացել էին Գյումրի քաղաքի սկզբնամասում ու ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրենց ավտոմեքենաներով մեզ բոլորիս տեղափոխեցին զորամաս, ինչի շնորհիվ ճիշտ ժամանակին ականատես եղանք մեր երեխաների երդմնակալությանը։ Հավատում ենք նաև, որ զորամասի սպայական կազմը մեր բանակին տալու է բանիմաց ու գրագետ զինվորներ, ինչո՞ւ չէ, նաև՝ ապագայում, զորացրվելուց հետո հնարավոր է՝ մեր երեխաներն էլ դառնան սպաներ ու շարւունակեն Սպարապետ Վազգեն Սարգսյանի, լեգենդներ Մոնթեի, Զորավար Անդրանիկի, Չաուշի և մյուս հերոսների գործը, այն է՝ հայրենիքի անվտանգության համար միշտ պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը նվիրաբերել»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 724+
724+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր