հիմնական կայք
Լրահոս

Ֆեյքային գրոհ են կազմակերպում Արամ Սարգսյանի դեմ. «Փաստ»

Ֆեյքային գրոհ են կազմակերպում Արամ Սարգսյանի դեմ. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ:


Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռևս «Ելք» դաշինքի ձևաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը:

Ընդ որում, այդ ամենը նա արել է նաև հրապարակավ: Հիմա իշխանության ղեկին գտնվող նրա նախկին թիմակիցները, կարծես թե, «վրեժխնդիր» են լինում Զավենիչից՝ ամեն առիթով փորձելով «քլնգել» և անվանարկել նրան: Հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում հատկապես վարչապետին սատարող փակ խմբերում, որտեղ նախկին վարչապետին անգամ ծաղրում են և վիրավորում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք